• 13.06.2023
  • ԿՍՊ
Գործնական բիզնես հմտությունները՝ CaseKey 2023-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության կենտրոնում

Ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, որոնք ընտրվել են 500 դիմորդից, հնարավորություն է ստացել մասնակցելու CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2023-ին, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է։

Մրցույթը եզակի ձևաչափ է, որի շրջանակում մասնակիցները ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:

Այս տարի CaseKey֊ն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Ուսանողներն ու երիտասարդ պրոֆեսիոնալները սովորում են Հայաստանի առաջատար մասնագետներից և քոուչներից, լուծում են հայկական ընկերությունների կողմից առաջադրված իրական բիզնես խնդիրներ և ներկայացնում լուծումներ։

Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15 տարին, որոշել է բովանդակալից նախագծերով նշել այդքան կարևոր իրադարձությունն ու ֆինանսավորել ակադեմիական և գործնական կրթական նախաձեռնություններ։

Հունիսի 10-ին կայացած առաջին թրեյնինգային օրը CaseKey 2023-ի մասնակիցների հետ հանդիպեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և իր մոտիվացիոն խոսքում կիսվեց բեզնեսի վարման և կառավարման սեփական փորձով։

«Մրցույթը երիտասարդների համար հիանալի հնարավորություն է այսօրվա արագ փոխվող աշխարհում գործնական գիտելիքներ ձեռք բերելու: Իրական բիզնես խնդիրների վրա աշխատելը կօգնի մրցակցային առավելություններ ձեռք բերել իրենց ընտրած ոլորտում և կուտակել հմտություններ՝ հաղթող ռազմավարություններ ստեղծելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից մրցույթի շնորհիվ ավելի լավ կհասկանա բիզնես աշխարհն ու ոլորտի բազմաթիվ առանձնահատկությունները»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանը կարծում է, որ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը խորհրդանշում է կողմերի համատեղ հանձնառությունը խթանելու ձեռներեցությունը և նորարարությունը բիզնես ոլորտում։

«Միասին մենք նպատակ ունենք բացահայտելու երիտասարդների ներուժը՝ օգնելով նրանց դառնալ փոփոխություն բերողների հաջորդ սերունդը: Մենք ակնկալում ենք հաջող համագործակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ոգևորված ենք այն դրական ազդեցությամբ, որ կարող ենք ստեղծել միասին: Մենք վստահ ենք, որ այս աջակցության շնորհիվ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը կշարունակի հարթակ լինել մեծ ձգտում ունեցող երիտասարդների համար՝ զարգանալու և իրենց լուծումներն իրականություն դարձնելու ճանապարհին»,- նշեց Արշակ Կարապետյանը։

CaseKey 2023-ի ամբողջ ընթացքում Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

———————

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։

Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

 article slider 213
 article slider 212
 article slider 211
 article slider 210
 article slider 209
 article slider 208
 article slider 207
 article slider 206
 article slider 205
 article slider 204
 article slider 203
 article slider 202
 article slider 201
1 / 13
թարմացված է՝ 21.06.2023 09:13
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ