Հոկտեմբերի 1-ին, CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի առավել ակտիվ 15 մասնակից բիզնես նախաճաշի շրջանակում հանդիպեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։
Երիտասարդներն ու Բանկի ղեկավարն անկաշկանդ մթնոլորտում շփվեցին միմյանց հետ ու խոսեցին ճգնաժամային իրավիճակներում տնտեսության մեջ ու հանրային կյանքում ֆինանսաբանկային համակարգի դերի, ինչպես նաև կրթությունը ճիշտ կազմակերպելու կարևորության մասին։
Նախաճաշի ավարտին մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը ստացավ Տարոն Աճեմօղլուի «Ինչու՞ են ազգերը ձախողվում» գիրքը։
Հիշեցնենք, որ CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որի գլխավոր գործընկերն այս տարի Բիբլոս Բանկ Արմենիան է: CaseKey 2023-ին մասնակցում է ավելի քան 200 խելացի և խոստումնալից երիտասարդ, ովքեր մրցույթի շրջանակում ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:
————
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ աջակցում է մի շարք կրթական նախաձեռնությունների։
Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: