• 20.12.2022
  • Պրոդուկտ
Նոր Մոբայլ Բանկինգ հավելված Բիբլոս Բանկ Արմենիայից

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացրել է իր նոր Մոբայլ բանկինգ հավելվածը՝ հագեցած մի շարք նոր ֆունկցիաներով, որոնց շնորհիվ հաճախորդներն ավելի ապահով ու հարմար հեռավար բանկային ծառայություններ են ստանում:

Նոր հավելվածն օգտագործման մեջ հեշտ է և ունի հարմար ինտերֆեյս, ինչն ավելի արդյունավետ գործարքներ ու ավելի արագ վճարումներ կատարելու հնարավորություն է տալիս:

Հարթակն ամբողջությամբ թարմացվել է, և փոխանցումների ու վճարումների բաժնում այժմ հասանելի են է՛լ ավելի շատ լուծումներ՝ ցանկացած պահի ապահով և հուսալի գործարքներ իրականացնելու համար:

Նոր հավելվածին անցում կատարելու պարզ քայլերին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ թարմացումների մի մասը` «առաջ և հիմա» պատկերների տեսքով, հասանելի է այստեղ:

թարմացված է՝ 21.12.2022 13:25
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ