• 27.06.2018
  • Հայտարարություն
Պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքի նվազում

Հարգելի Հաճախորդ,


Սույնով տեղեկացնում ենք, որ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն (ստորև` Բանկ) վերանայել է Բանկի Պարզ խնայողական հաշիվների դրական մնացորդի դիմաց առաջարվող տարեկան տոկոսադրույքը մասնավորապես եվրոյով  Պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքը նվազել է 0.25% տոկոսային կետով:

Վերոգրյալ փոփոխությունների հետևանքով  հաշիվների/ավանդների տարեկան եկամտաբերությունը կնվազի:

Ստորև ներկայացնում ենք եվրոյով Պարզ խնայողական հաշիվների տարեկան տոկոսադրույքը:

Պարզ խնայողական հաշիվների վերանայված տոկոսադրույքը կգործի 11.07.2018թ-ից:  

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 060 616100 հեռախոսահամարով, այցելել մեր ինտերնետային կայք` www.byblosbankarmenia.am կամ ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
               

Արժույթը Տարեկան անվանական տոկոսադրույք Առավելագույն գումար
Եվրո 0.50% 50,000


Հարգանքով`
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
28.06.2018

թարմացված է՝ 17.08.2022 14:48
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ