• 31.03.2014
  • ԿՍՊ
Բանկն աջակցում է Երևանի կանաչապատմանը

Բիբլոս Բանկ Արմենիան աջակցում է Երևանի կանաչապատմանը

tree planting

 

Բիբլոս Բանկ Արմենիան, աջակցելով Երևանի կանաչապատմանը, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է ծառատունկ՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Փոքր Մհեր կրթահամալիրի հարակից տարածքում:   Բիբլոս Բանկ Արմենիայի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների միասնական աշխատանքի արդյունքում տնկվել է 100 ծառ: 

Կարևորելով ծառատունկի անհրաժեշտությունը և Երևանում  արդիական համարվող կանաչապատման խնդիրը՝  Բիբլոս Բանկ Արմենիան շարունակելու է իրականացնել նմանատիպ միջոցառումներ և փորձելու է հասարակության ուշադրությունն  առավելագույնս հրավիրել  բնության պահպանությանն ուղված խնդիրներին:   

«Ապրելով Հայաստանում՝ ակնհայտ տեսնում ենք, թե մեր երկրում որքան առաջնահերթ են դառնում բնապահպանման և կանաչապատման խնդիրները: Ահա թե ինչու է Բիբլոս Բանկ Արմենիան նախաձեռնել նման միջոցառում: Եթե յուրաքանչյուր ոք անտարբեր չմնա այս խնդրի հանդեպ և ունենա իր փոքր ներդրումը, ապա արդյունքն ակնհայտ կլինի: Սա մեր նախաձեռնած առաջին ծառատունկն է, որը հուսամ կկրի շարունակական բնույթ», – ասում է  Բիբլոս Բանկ Արմենիայի  գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը: 

թարմացված է՝ 17.08.2022 14:45
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ