Բիբլոս Բանկ Արմենիայի «Ձեր նոր տունը» արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկի առաջարկը կգործի մինչև մարտի 31-ը
Հավատարիմ մնալով շահավետ պայմաններով ծառայություններ տրամադրելու սկզբունքին՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է հիպոթեքային վարկի հատուկ առաջարկը մինչև մարտի 31-ը: «Ձեր նոր տունը» վարկը հնարավորություն է տալիս ձեռք բերել ցանկալի բնակարան կամ առանձնատուն աննախադեպ պայմաններով՝ 0% միջնորդավճար, 20% կանխավճար և 11% ֆիքսված տոկոսադրույք:
«Ձեր նոր տունը» վարկի շրջանակներում Բանկը ֆինանսավորում է վարկառուի կողմից ընտրված ցանկացած տան կամ բնակարանի արժեքի մինչև 80%-ը 15 տարի մարման ժամկետով: Այս պայմանները բացառիկ հնարավորություն են ընձեռում իրականություն դարձնել երազած բնակարանը գրեթե ամսական վարձավճարի արժեքով ՝ տնտեսելով ժամանակ և գումար:
Ապրիլի 1-ից կգործի հիպոթեքային վարկի ստանդարտ առաջարկը՝ 11% ֆիքսված տոկոսադրույքով, 15 տարվա մարման ժամկետով: Վարկի տրամադրման միջնորդավճարը կազմում է վարկի գումարի 0.5%՝ նվազագույնը 50,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 250,000 ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորումը կազմում է արդեն պատրաստի բնակարանի կամ առանձնատան գնահատված արժեքի կամ ձեռքբերման գնի (նվազագույնի) մինչև 70%-ը: