Ռոնի Բարաքի ելույթը Հայաստանում՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ
Մարտի 12-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ճանաչված դարբուկահար և կոմպոզիտոր Ռոնի Բարաքի համերգը:
Բիբլոս Բանկ Արմենիան հնարավորություն ընձեռնեց հայաստանյան հանդիսատեսին վայելել Լիբանանում հայտնի դարբուկահարի էկզոտիկ երաժշտությունը:
Այս անգամ Ռոնի Բարաքը Հայաստան էր այցելել անակնկալով: Ոգևորված լինելով Հայաստան կատարած իր առաջին այցից, այս անգամ Ռոնին երաժշտություն էր գրել հատուկ Հայաստանին նվիրված:
Համերգային այցի շրջանակում մարտի 11-ին Ռ. Բարաքը ելույթ ունեցավ նաև «Մեցցո» ակումբում:
Ըստ երաժշտի, հայկական ու արաբական երաժշտությունը նմանություններ ունեն: Դա է պատճառը, որ համագործակցությունը Հայաստանի երաժիշտների և հանդիսատեսի հետ շփումը չափազանց հեշտ ստացվեց։ Ռոնին նույնիսկ մի քանի անգամ հայկական դհոլ է նվագել ու համոզվել՝ երաժշտության լեզուն համընդհանուր լեզու է։
Որպես Ռոնի Բարաքի համերգի գլխավոր հովանավոր՝ Բիբլոս Բանկ Արմենիան ուրախ էր նպաստելու Հայաստանում այս յուրօրինակ մշակութային իրադարձության կայացմանը: