• 18.04.2012
  • Նորություն
Նոր մասնաճյուղ Կոմիտասում

thumbՆոր մասնաճյուղ Կոմիտասում
Բիբլոս Խմբի 60 տարվա լավագույն ավանդույթները պահպանվում են

Երևան, Հայաստան, ապրիլի 18, 2012թ. - «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը Կոմիտաս 38/2 հասցեում պաշտոնապես բացեց Երևանում գործող երրորդ մասնաճյուղը՝ ծառայությունները Կոմիտասի և հարակից թաղամասերի բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: Բացմանը ներկա էին «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության ղեկավարներ, Կենտրոնական բանկի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

Կոմիտասի մասնաճյուղը համապատասխանում է արտերկրում և Հայաստանում գործող Բիբլոս Բանկի մյուս մասնաճյուղերի չափանիշներին՝ ապահովելով Բանկի ճանաչումն ու հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու լավագույն փորձը:

«Կոմիտաս թաղամասը կարևոր բնակելի և բիզնես տարածք է, որն ունի աճի և զարգացման լայն հնարավորություն: Կոմիտասում բանկային ծառայությունների համար հեռանկարներ և նպաստավոր պայմաններ կան, ուստի որոշեցինք այստեղ ունենալ Բիբլոս Բանկի մշտական ներկայությունը», - նշեց Կոմիտասի մասնաճյուղի կառավարիչ պարոն Փալիկյանը:

Կոմիտասի մասնաճյուղը ևս շարունակում է Բիբլոս Խմբի 60 տարիների ավանդույթները և փոխշահավետ պրոդուկտներ ու ծառայություններ է առաջարկում հաճախորդներին և օգտատերերին:

«Կոմիտասի մասնաճյուղի բացումով՝ վերահաստատում ենք «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի ռազմավարական մոտեցումը, որով զարգացնում ենք մասնաճյուղային ցանցը՝ մեր հաճախորդների մուտքը բանկային ծառայություններ բարելավելու և դյուրին դարձնելու համար», - նշեց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ղուկասյանը:

2012թ-ին «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ. առաջին կիսամյակը Բանկը բոլոր ուղղություններն ամփոփել է կայուն աճով՝ ներառյալ ակտիվները, կանխավճարները և վարկերը: Կարևոր են նաև գլխավոր զարգացումներն ու հեռանկարները: Ս.թ. մարտին «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ֆինանսավորման երկարաժամկետ համաձայնագիր կնքեց Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ: Բանկը ծրագրավորում է նոր ծառայությունների և պրոդուկտների ընդլայման նպատակով համագործակցություն հաստատել նաև միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:

թարմացված է՝ 17.08.2022 14:27
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ