• 25.05.2012
  • ԿՍՊ
Բանկի զարգացման պատմական ակնարկ-դասախոսություն «Այբ» ավագ դպրոցում

25-mayԲիբլոս Բանկ Արմենիա՝ կրթություն ամբողջ կյանքում Բանկի զարգացման պատմական ակնարկ-դասախոսություն «Այբ» ավագ դպրոցում

«Այբ» ավագ դպրոցի մոտ 70 աշակերտներ հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկային գործի զարգացման պատմությանը: Բիբլոս Բանկ Արմենիա ընկերութան գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը «Այբ» ավագ դպրոցի Միջօրեի հյուր դասախոսությունների շրջանակում աշակերտներին ներկայացրեց աշխարհում և Հայաստանում բանկային գործի զարգացման պատմական ակնարկը և բանկի հիմնական գործառույթները: Աշակերտները հետաքրքրությամբ մասնակցեցին քննարկմանը և հարցուպատասխանին:

Ապագայում դիվանագետ դառնալ ցանկացող Նարեկի կարծիքով բոլորին էլ հարկավոր է բանկի պատմությանը ծանոթանալ թե՜ որպես քաղաքացի, թե՜ որպես ապագա մասնագետներ:

«Բանկի մասին շատ տեղեկություններ ստացա: Հատկապես կարևոր էր բանկի զարգացման թեման, որովհետև եթե բանկի էվոլուցիան չիմանանք, ճիշտ չենք կարողանա աշխատել բանկերի հետ: Իմ աշխատանքում դա ևս կարող է կարևոր դեր ունենալ» - ասում է Նարեկը:

Պարոն Ղուկասյանը ներկայացրեց նաև բանկային գործում կարևոր սկզբունքները, որոնք են փոխադարձ վստահությունը և արհեստավարժ մոտեցումն աշխատանքին: Բիբլոս Բանկ Արմենիա ընկերության ուշադրության կենտրոնում կրթության զարգացման խթանումն է, ուստի պարոն Ղուկասյանը հորդորեց աշակերտներին լավ սովորել, քանի որ ուսումն ու գիտելիքն են արժանապատիվ ապրելու միակ ճանապարհը:

Մոտ ապագայում նախատեսվում է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների այցելությունը Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղ, որտեղ նրանք անմիջականորեն կծանոթանան աշխատանքային պրոցեսին և կզրուցեն աշխատակազմի հետ:

թարմացված է՝ 17.08.2022 14:26
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ