Վերադարձ քաղաքային ռոքի ավանդույթներին.
«LAV ELI»-ի բացառիկ համերգը` Բիբլոս Բանկի նվերը Վանաձորին
Հուլիսի 4-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «LAV ELI» ռոք խմբի բացօթյա բացառիկ համերգը: Միջոցառումը նվիրված էր Վանաձորում Բիբլոս Բանկի մասնաճյուղի բացման մեկամյակին: Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու «LAV ELI» խմբի հին և նոր ստեղծագործությունները:
«Բիբլոս Բանկ Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղի բացման տարեդարձի կապակցությամբ կազմակերպված այս համերգը Վանաձոր այցելելու և մտերիմների ու ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու լավ առիթ էր: Այն միավորեց ոչ միայն «LAV ELI» խմբին, այլև հնարավորություն ընձեռեց համախմբելու Վանաձորի և շրջանների երիտասարդությանը, ինչպես նաև հյուրերի՝ Երևանից և մարզերից: Հանդիսատեսը մասնակցեց նաև մրցույթների, որոնց հաղթողները մրցանակներ ստացան «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի կողմից:
Մեկ տարի առաջ բացված «Վանաձոր» մասնաճյուղը նոր որակ ու ստանդարտներ ներմուծեց բանկային ոլորտում: Բիբլոս Բանկի հիմնարար սկզբունքների համապատասխան՝ «Վանաձոր» մասնաճյուղը գործում է թափանցիկ և պատասխանատու: Մասնաճյուղը տրամադրում է արտադրական, սպասարկման և առևտրային ոլորտների վարկային փաթեթներ:
«Ուրախ ենք համատեղել Բիբլոս Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի մեկ տարվա տոնակատարությունը «LAV ELI» ռոք խմբի համերգի ներկայացմամբ, քանի որ Վանաձորը հայտնի է ռոք երաժշտության ավանդույթներով: Նման միջոցառմամբ նպաստում ենք այն միջավայրի մշակույթի զարգացմանը, որտեղ գործում ենք», - ասաց Բիբլոս Բանկ «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Քրիստ Մարուքյանը:
«LAV ELI» ռոք խմբի երաժշտական գործունեությունը սկսվել է 90-ականների կեսերին Վանաձորում: Հետագա մի քանի տարիների ընթացքում խումբը հասավ իր ժողովրդականության գագաթնակետին: Սակայն հաջորդ դարասկզբին խումբը ցրվեց աշխարհով մեկ, իսկ նրա անդամները ձեռնարկեցին իրենց սեփական երաժշտական նախաձեռնությունները:
Տարիներ անց «LAV ELI»-ն գրեթե ամբողջությամբ կրկին համախմբվեց:
«Գրեթե ամբողջ կազմը հավաքվել է: Այժմ հնարավորություն ունենք իրականացնելու Վանաձորի համայնքին երկար սպասված համերգով ներկայանալու վաղեմի ցանկությունը», - նշեց «LAV ELI» խմբի անդամ Մհեր Մանուկյանը:
Կարևորելով երկրի մշկութային զարգացումն ու աճը ոչ միայն մայրաքաղաքում այլ նաև մարզերում՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը պատրաստակամորեն աջակցեց այս նախաձեռնությանը, ընդլայնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում աջակցության տրամադրումը կրթության, էներգախնայողության ծրագրերի և մշակութային նախագծերի զարգացման ոլորտներում: