• 29.04.2014
  • Նորություն
Ակցիա․ հեռուստացույցի խաղարկություն

Նոր տուն, նոր հեռուստացույց

Սեփական բնակարան ունենալու Ձեր երազանքը  այժմ կարող է իրականություն դառնալ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի նոր հիփոթեքային վարկատեսակի շնորհիվ: Դուք կարող եք կարճ ժամանակում և շահավետ պայմաններով ձեռք բերել նոր տուն կամ բնակարան:

Ասենք ավելին՝ ձևակերպելով հիփոթեքանիյ վարկ մինչև 2014 թ հունիսի 15-ը  դուք հնարավորություն կունենաք մասնակցել խաղարկությանն ու շահել մեծ հեռուստացույց:

Բիբլոս Բանկ Արմենիայի հիփոթեքային վարկը ձևակերպվում է մինչև 20 տարի ժամկետով՝ բնակարանի արժեքի մինչև 70%-ի ֆինանսավորմամբ:

Բիբլոս Բանկ Արմենիայի նոր վարկատեսակի պայմանների մանրամասներն են՝

  • վարկի գումարը՝ նվազագույնը 5,000,000 մլն. ՀՀ դրամ, և առավելագույնը` 70,000,000 մլն. ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար)
  • վարկի ժամկետը՝ 2-ից մինչև 20 տարի
  • տարեկան տոկոսադրույքը՝

ա-ԱՄՆ դոլարով`
Առաջին հինգ տարիների ընթացքում՝ հաստատուն 10% տարեկան տոկոսադրույք
Մնացած 15 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 6%, բայց ոչ պակաս, քան 10%՝ տարեկան վերանայվող
բ-ՀՀ դրամով՝
Առաջին հինգ տարիների ընթացքում՝ հաստատուն 14% տարեկան տոկոսադրույք
Մնացած 15 տարիների ընթացքում՝ բանկի տվյալ պահին գործող հաշվարկային դրույք* գումարած 6%, բայց ոչ պակաս, քան 14%՝ տարեկան վերանայվող

Նշում` *Բանկի հաշվարկային դրույքը տոկոսակիր պարտավորությունների միջին կշռված ծախսատարությունն է:

Մանրամասների համար սեղմեք  այստեղ

Շտապեք  առաջարկը ուժի մեջ է մինչև 2014 թ. հունիսի  15-ը:

թարմացված է՝ 17.08.2022 13:15
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ