Ավելի անվտանգ ու ապահով առցանց գործարքներ 3D Security համակարգի շնորհիվ
Բիբլոս Բանկ Արմենիայի Master Card քարտապաններն այսուհետ կարող են կատարել էլ ավելի անվտանգ ու ապահով առցանց գործարքներ՝ շնորհիվ Master Card ընկերության կողմից ներդրված 3D Security համակարգի:
Այս համակարգով գործող կայքերից Master Card-ով իրականացված գործարքների հավաստագրման ժամանակ քարտապանն ընդամենը պետք է կայքում մուտքագրի իր բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունում (SMS) նշված հատուկ կոդը՝ ի հավելումն քարտի ետնամասում նշված եռանիշ ծածկագրին (CVV code):
Տվյալ անվտանգության համակարգով գործող կայքերից գնումներ իրականացնելիս SMS ծառայությունից օգտվելը պարտադիր է և անվճար Բիբլոս բանկի հաճախորդների համար (անվճար է միայն 3D Security համակարգով ստացված հաղորդագրությունը (SMS):
SMS ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ այցելելով Բիբլոս Բանկ Արմենիայի ցանկացած մասնաճյուղ:
Կատարեք նոր առցանց գործարքներ Բիբլոս Բանկ Արմենիայի միջոցով՝ առանց անհանգստանալու դրանց անվտանգության մասին: