• 23.03.2017
  • Հայտարարություն
Master Card-ի կողմից 3D secure համակարգի ներդրում

Հարգելի Հաճախորդ,

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  առցանց գործարքների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով Master Card ընկերության կողմից ներդրվել է 3D secure համակարգը:

Այս համակարգով գործող կայքերից Մաստեր Քարտ և Սիրուս Մաեստրո քարտերով իրականացված գործարքների հավաստագրման ժամանակ քարտապանը կայքում պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունում (SMS) նշված հատուկ կոդը՝ ի հավելումն քարտի հակառակ կողմում նշված ծածկագրի (CVV code):

Տվյալ անվտանգության համակարգով գործող կայքերից գնումներ կամ այլ գործարքներ իրականացնելիս կարճ հաղորդագրություն (SMS) ծառայությունից օգտվելը պարտադիր է, որը Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է անվճար (անվճար են բացառապես 3D secure համակարգով ստացված կարճ հաղորդագրությունները (SMS)):  
Այսպիսով, սույն թվականի ապրիլի 3-ից  մենք ակտիվացնելու ենք Ձեր քարտի կարճ հաղորդագրություն (SMS) ծառայությունը՝ 3D secure համակարգով օգտվելու համար, կիրառելով  Ձեր կողմից մեզ տրամադրած բջջային հեռախոսահամարը: Եթե մեզ տրամադրած բջջային հեռախոսահամարը ներկայումս գործող չէ (օրինակ  եթե այն այլևս չեք օգտագործում),  ապա Դուք  ս/թ ապրիլի 3-ից չեք կարողանա գործարքներ կատարել բոլոր այն կայքերում, որոնք միացել են 3D secure համակարգին, քանի որ Ձեր բջջային հեռախոսին ուղղարկված հատուկ կոդը Ձեզ հասանելի չի լինի՝ գործարքը ավարտելու համար: Ուստի խնդրում ենք մինչև ս/թ ապրիլի 3-ը այցելել մեր ցանկացած մասնաճյուղ և տրամադրել Ձեր գործող բջջային հեռախոսահամարը:  

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 060 616100 հեռախոսահամարով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ  

թարմացված է՝ 17.08.2022 12:52
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ