• 19.03.2020
  • Հայտարարություն
Քարտային զեղծարարություն Мessenger-ով
Հարգելի Քարտապաններ, Սույնով տեղեկացնում ենք, որ ներկայումս սոցիալական ցանցերով առկա է քարտային զեղծարարությունների նոր տեսակ, մասնավորապես Мessenger-ով օգտատերերը ստանում են հաղորդագրություն հերթական շահումի վերաբերյալ և պահանջ մուտքագրել իրենց քարտային տվյալները։


Այս կեղծ շահումների/գործարքների գումարը փոքր թիվ է կազմում, որի գանձումը կարող է աննկատ մնալ քարտապանի կողմից կամ դիտարկվել որպես ոչ էական կորուստ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ գործարքները ապահովված չեն 3D Secure ծառայությամբ:


Ցանկանում ենք ևս մեկ անգամ Ձեզ հորդորել, որ պետք չէ պատասխանել  (կամ անցնել հղմամբ) որևէ էլ. նամակի՝ անգամ ուղարկված Բանկի անունից, որում ցուցված է տրամադրել կամ մուտքագրել Ձեր բանկային և/կամ քարտային հաշվի տվյալները:


Խնդրում ենք զգոն լինել, ստուգել Ձեր քաղվածքները և նման նամակ կամ Ձեր կողմից չիրականացված գործարք հայտնաբերելուն պես տեղեկացնել Բանկին:


Հարգանքով,
Բիբլոս Բանկ Արմենիա

թարմացված է՝ 17.08.2022 10:14
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ