Օնլայն հարթակներում (list.am) վաճառք իրականացնող անհատների հետ կապ են հաստատում զեղծարար գնորդներ և գումարը վճարելու նպատակով վաճառողից պահանջում են տրամադրել քարտի տվյալները՝ list.am կայքում մուտքագրելու միջոցով: Վաճառողը/քարտապանը մուտքագրում է քարտի բոլոր վավերապայմանները (քարտի համար, քարտապանի անուն, ժամկետ, CVV գաղտնաբառ) ուղարկված կեղծ հղմամբ, որից հետո գեներացվում է sms հաղորդագրություն և ուղարկվում քարտապանին վերջնական վավերացման համար: Արդյունքում զեղծարարները ունենում են բոլոր պահանջվող տվյալները քարտապանի հաշիվը զրոյացնելու համար:
Հիշեցնում ենք, որ քարտին գումար փոխանցելու կամ ստանալու համար անհրաժեշտ է միայն քարտի համարը /բացառիկ դեպքերում նաև քարտապանի անունը/:
Հորդորում ենք քարտի բոլոր վավերապայմանները չտրամադրել 3-րդ անձանց:
Հարցերի դեպքում դիմեք Ձեզ սպասարկող մասնաճյուղ:
Հարգանքով,
Բիբլոս Բանկ Արմենիա