• 20.11.2024
  • Նորություն
Օնբորդինգ ծրագրի երկրորդ սերունդը պատրաստ է աշխատանքի

Բիբլոս Բանկ Արմենիայի Օնբորդինգ ծրագրի արդեն երկրորդ սերունդն ավարտեց հատուկ մշակված երկշաբաթյա դասընթացը։ Մասնակիցները նաև բարեհաջող հաղթահարեցին թեստավորման փուլը, ստացան սերտիֆիկատներն ու այժմ պատրաստ են բացառիկ անհատական սպասարկում տրամադրել Բանկի հաճախորդներին։

Ավանդույթի համաձայն՝ ծրագրի մասնակիցների հետ հանդիպեց ու մոտիվացիոն խոսքով խրախուսեց նաև Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Մասնակիցները հնարավորություն ստացան անմիջական շփման ընթացքում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ ուղիղ Բանկի ղեկավարից։

Օնբորդինգ ծրագիրը երիտասարդ մասնագետներին տրամադրում է անհրաժեշտ հմտություններ ու գիտելիք՝ բանկային ոլորտում հաջողության հասնելու համար։

Ծրագիրն ապահովում է բանկային գործի, գերազանց հաճախորդների սպասարկման և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կիրառվող ամենաթարմ տեխնոլոգիական գործիքների մասին խոր գիտելիք: Ծրագրի նպատակն է նորարարական ու հետաքրքիր մոտեցումներով նոր աշխատակիցներին ներկայացնել Բանկը՝ բոլոր կողմերից։

Ծրագիրը Բանկի տաղանդների զարգացման ռազմավարության կարևոր մաս է կազմում:

Դասընթացի կենտրոնում նաև Բանկի արժեքներն են․ ուշադրություն հաճախորդի կարիքներին, ազնվություն, թիմային աշխատանք, առաջադիմություն և նորարարություն:

 article slider 441
 article slider 440
 article slider 439
 article slider 438
 article slider 437
 article slider 436
 article slider 435
 article slider 434
 article slider 433
 article slider 432
 article slider 431
 article slider 430
1 / 12
թարմացված է՝ 20.11.2024 11:29
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ